Հիմա էլ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն եք քննարկման նյութ դարձրել:
Ասում եք ՝ հանրաքվեով փոփոխություն կատարենք, ազգովի ընդունում ենք Ադրբեջանի պահանջները:
Հանրաքվեով մերժենք այդ փոփոխությունների պահանջը, Ադրբեջանին պատերազմ սկսելու առիթ ենք տալիս:
Ի՞նչ անենք :
Զահրումար անեք:
Հրաժարվեք ընդհանրապես Սահմանադրությունից:
Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը, որ Սահմանադրություն չունեն, պակաս պետություննե՞ր են:
Պարզապես սովոր եք ամեն ինչից պրոբլեմ սարքել։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ